Մենք միտում չունենք խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ. Կոստանյան
Մենք միտում չունենք խզել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ճգնաժամ ստեղծել կամ կամուրջներ այրել։ Ռուսաստանը շարունակում է կարևոր գործընկեր մնալ Հայաստանի համար: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԳՄԱ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նա հայտնել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ օրակարգով է գնում Մոսկվա դեկտեմբերի 3-ին։
«Մեր օրակարգն է վերանայել խնդիրները, որոնք վերջին ժամանակաշրջանում կուտակված են հայ-ռուսական հարաբերություններում»,-ասել է Կոստանյանը և ընդգծել է, թե Հայաստանը հույս ունի, որ ռուս գործընկերները ևս նույն մոտեցումն ունեն առաջիկա հանդիպման նախապատրաստման հարցում, և Մոսկվայում քննարկումները կանցնեն գործընկերային մթնոլորտում։



