երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Հանդիպել են Օվերչուկն ու Գրիգորյանը. ինչ են քննարկել

Հանդիպել են Օվերչուկն ու Գրիգորյանը. ինչ են քննարկել

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը։

Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները համալիր կերպով քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում։

Մհեր Գրիգորյանը վաղը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։

 

  • Կիսվել: