երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Ալեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Ալեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Տոմաս Միկելկեւիչյուսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության զարգացմանը, մասնավորապես՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին։

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցեր։

 

  • Կիսվել: