Հռիփսիմե Գրիգորյանը կմասնակցի ԵԽԽՎ իրավահավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովի նիստին
Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը կգործուղվի Փարիզ։ Այս մասին կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Պատգամավորը Ֆրանսիայի մայրաքաղաքում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավահավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովի նիստին։



