երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Զելենսկին և ես կարող ենք թռչել Մոսկվա․ Լուկաշենկոն պատրաստ է լինել Ուկրաինայի նախագահի անվտանգության երաշխավորը

Զելենսկին և ես կարող ենք թռչել Մոսկվա․ Լուկաշենկոն պատրաստ է լինել Ուկրաինայի նախագահի անվտանգության երաշխավորը

Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը ավելի արագ համաձայնության կհասնեն ավարտել ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացիների հետ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Լուկաշենկոն։

Նա նշել է, որ Ռուսաստանը հաղթանակ է տանում առաջնագծում, և որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է գա Մոսկվա բանակցությունների։

Բելառուսի նախագահը առաջարկել է ուղեկցել Զելենսկուն՝ որպես նրա անվտանգության երաշխավոր։

՛՛Զելենսկին և ես կարող ենք թռչել Մոսկվա։ Միայն մենք երկուսով։ Ես նրա անվտանգության երաշխավորն եմ՛՛,- հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
 

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե Զելենսկին ցանկանում է իր հետ հանդիպել, կարող է գալ Մոսկվա։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: