կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Զելենսկին առանձնացրել է 15 բնակավայր, որոնց համար առաջարկվում է հումանիտար առաքելություններ կազմակերպել Օլեշեկիի օրինակով

Զելենսկին առանձնացրել է 15 բնակավայր, որոնց համար առաջարկվում է հումանիտար առաքելություններ կազմակերպել Օլեշեկիի օրինակով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում 15 բնակավայր է առանձնացրել, որոնց համար Ուկրաինան առաջարկում է հումանիտար առաքելություններ կազմակերպել Օլեշկիից տարհանման օրինակով։

Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ նա, մասնավորապես, ասել է. «Մենք ևս մեկ անգամ շնորհակալ ենք ԱՄՆ առաջին տիկնոջը՝ Օլեշկիի մեր մարդկանց՝ Ուկրաինայի քաղաքացիների ապաշրջափակման և տարհանման համար։ Մենք քննարկում ենք ունեցել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միխայիլ Դրապատիի հետ և այսօր ևս մեկ անգամ հաստատել ցուցակը։ Մենք նրա հետ մանրամասն խոսել ենք մարդասիրական առաքելությունների, այն մարդկանց թվի մասին, որոնց մենք կարող ենք տարհանել, և այն մասին, թե ինչ զարգացումներ ունենք»:

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ցուցակը կթարմացվի, քանի որ ճշտվում են գրավյալ տարածքների բնակավայրերում մարդկանց թիվը և նրանց վիճակը։

 

  • Կիսվել: