երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Վանաձորում վրաերթի ենթարկված 8–ամյա երեխան ծայրահեղ ծանր վիճակում է

Վանաձորում վրաերթի ենթարկված 8–ամյա երեխան ծայրահեղ ծանր վիճակում է

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում վարերթի ենթարկված 8-ամյա երեխան ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Վանաձոր» ԲԿ–ից։

Նշենք, որ տուժածը 8-ամյա Դ.Ա.–ն է։ Շտապօգնությունը երեխային տեղափոխել է «Վանաձոր» ԲԿ, ապա սանավիացիայով նրան հասցրել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

«Երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Աղջիկն այժմ վերակենդանացման բաժանմունքում է»,– նշեցին ԲԿ–ից։

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին, ժամը 07։30-ի սահմաններում։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։

  • Կիսվել: