երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
350 հատ նոր ծառ և շուրջ 350 հատ նոր թուփ Երևանում. Ավինյան

350 հատ նոր ծառ և շուրջ 350 հատ նոր թուփ Երևանում. Ավինյան

350 հատ նոր ծառ և շուրջ 350 հատ նոր թուփ Երևանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
 
՛՛Այսօր Երևանի արևելյան մուտքի հատվածում երևանցիների հետ տնկեցինք նոր ծառեր և թփեր։ Տարածքն ապահովված է նաև ոռոգման համակարգով:
 
2022-2025 թթ. Երևանում ստեղծել ենք 60 հա տարածք, տնկել շուրջ 25.000 ծառ և շուրջ 250.000 թուփ՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:

  • Կիսվել: