ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առողջապահության նախարարը կոչ է անում զերծ մնալ կրոնական զանգվածային ծեսերից

Առողջապահության նախարարը կոչ է անում զերծ մնալ կրոնական զանգվածային ծեսերից

Առողջապահոըթյան նախարար Արսեն Թորոսյանը կոչ է արել զերծ մնալ կրոնական զանգվածային ծեսերից։

Այս առնչությամբ նա մասնավորապես գրել է․ «Անկեղծ ասած տեղյակ չեմ, թե մեր երկրում գործող կրոնական կազմակերպությունները ինչ որոշումներ ունեն իրենց ծիսակատարությունները շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ, սակայն ուզում եմ հիշեցնել, որ առնվազն Հարավային Կորեայում և մեր հարևան Իրանում նոր կորոնավիրուսային վարակը իր պայթյունաձև տարածումն է ստացել հենց կրոնական արարողությունների պատճառով։

Հետևաբար կոչ եմ անում մեր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը։

Մարդկանց առողջությունը վեր է ամեն ինչից»։

Հշեցնենք, որ այսօր Հայ Առաքելական եկեղեցում պետք է կատարվի մեք պատարագ։ Նշենք, որ պատարագը պետք է տեղի ունենա առավոտյան, սակայն Եկեղեցին դեռ չի արձագանքել նախարարի և հանրային շրջանակների կոչերին։

  • Կիսվել: