հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թեժ աշուն բոլոր ժամանակների ընդդիմությունը խոստացել է, բացառություն չէ նաև մեր օրերի ընդդիմությունը․ «Իմ քայլի» պատգամավոր

Թեժ աշուն բոլոր ժամանակների ընդդիմությունը խոստացել է, բացառություն չէ նաև մեր օրերի ընդդիմությունը․ «Իմ քայլի» պատգամավոր

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի կարծիքով՝ հոկտեմբերի 8-ին քաղաքական երեք ուժերի կողմից հանրահավաքի անցկացումը իրենց իրավունքի իրացումն է։

«Չեմ կարող կանխատեսել՝ կհաջողվի՞ ցանկալի հանրահավաքը անցկացնել, թե ոչ։ Անիմաստ եմ համարում կանախտեսում անելը», -այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հավելեց Գրիգորյանը։ Հարցին, թե կա՞ արդյոք դժգոհության լուրջ տոկոս, որը հնարավորություն կտա երեք ուժերին իրենց շուրջ մոբիլիզացնել այդ դժգոհությունը, պատգամաորը պատասխանեց, որ դժգոհություն, իհարկե, կա և չի կարող չլինել, քանի որ ցանկացած հանրություն միատար չէ, 100 տոկոսանոց կոնսենսուս չի կարող լինել։

«Մեզ համար ցանկացած մեր քաղաքացու դժգոհությունը և դրա բովանդակությունը կարևոր է, բայց չեմ կարծում, որ դա մեծ, լուրջ ծավալներ ունի», -նշեց Գրիգորյանը։

Արձագանքելով նույն հարցին ճեպազրույցին ներկա ԱԺ «Իմ քայլի» մյուս պատգամավոր Լուսինե Ստեփանյանը նկատեց, որ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմությունը պարտավոր է ամեն կերպ պահպանել իր էլեկտորատը և ինչու ոչ, ավելացնել դրա թիվը։ «Թեժ աշուն պարբերաբար տարբեր ժամանակներում ընդդիմությունը խոստացել է, բացառություն չէ նաև մեր օրերի ընդդիմությունը։ Սա ընդամենը ընդդիմության քաղաքական օրակարգն է, թե ինչպիսի թեժ աշուն են մեզ խոստանոմ, թե որքանով հուժկու կլինի հանրահավաքը, հոկտեմբերի 8-ին բոլորը հնարավորություն կունենան ականատես լինել», -հավելեց Ստեփանյանը։

  • Կիսվել: