հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Հետո կաղաչեն, որ Կաթողիկոսը գոնե բանտերnւմ իրենց այցելի․ Բագրատ Սրբազան

Հետո կաղաչեն, որ Կաթողիկոսը գոնե բանտերnւմ իրենց այցելի․ Բագրատ Սրբազան

Նախագահի ընտրությանը աղաչում էին, որ Վեհափառը ներկա լինի, նախորդ խորհրդարանին էլ էին աղաչում, հիմա որոշել են չաղաչել, հետո կաղաչեն, որ գոնե բանտերում իրենց այցելի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին դեռ չեն հրավիրել ԱԺ 9-րդ գումարման անդրանիկ նիստին մասնակցելու:

Նշենք, որ  ավելի վաղ Սպուտնիկ Արմենիան հայտնել էր, որ Գարեգին Բ-ին այս պահի դրությամբ չեն հրավիրել ԱԺ 9-րդ գումարման անդրանիկ նիստին մասնակցելու։

Նիստը կսկսվի օգոստոսի 2-ին, ժամը 10։00–ին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությունը ԱԺ անդանիկ նիստին նախատեսված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:

 

  • Կիսվել: