Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է
Անկախ հրապարակ նետված տարատեսակ զրպարտություններից և հերյուրանքներից` Ամենայն հայոց կաթողիկոսի դերակատարությունը Հայաստանի նորօրյա պատմության մեջ անգնահատելի է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանը։
Նշենք, որ այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով հընթացս Սուրբ պատարագի կկատարվի Հայրապետական մաղթանք և Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը։



