ՀՀ Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք
Օրեցօր զարգացող գործիքակազմերի ֆոնին Ազգային ժողովի աշխատակազմը որոշեց
ԱԺ պաշտոնական կայքը փոխարինել բոլորովին նոր չափանիշներով։
Շուրջ 6 տարի տեւած երկարատեւ աշխատանքներից հետո նոր կայքն արդեն պատրաստ
է ներկայանալ հանրությանը նոր տեսքով, աշխատանքային նոր գործիքներով,
որոնման առավել արդյունավետ միջոցներով, տեղեկատվական անվտանգության բարձր
մակարդակով։
ԱԺ նոր կայքի գործարկման փուլում՝ միգրացիոն ժամանակահատվածում, հնարավոր է
լինեն որոշակի տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք կկրեն ժամանակավոր
բնույթ՝ վստահեցնում են պատասխանատուները։
Նշենք, որ կայքի այցելուները հնարավոր խնդիրների մասին կարող են տեղեկացնել
կայքի հետադարձ կապի միջոցով։



