ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում չկա ու չի եղել այնպիսի իշխանություն, որը պատրաստ է գնալ արցախյան հարցի ոչ հայանպաստ լուծման․ Էդմոն Մարուքյան

Հայաստանում չկա ու չի եղել այնպիսի իշխանություն, որը պատրաստ է գնալ արցախյան հարցի ոչ հայանպաստ լուծման․ Էդմոն Մարուքյան

Ալիևի հայտարարությունները ինձ համար աղբյուր չեն հանդիսանում, որոնց հիման վրա կարող եմ հետևություններ անել: Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հայաստանում Արցախի հիմնահարցը միշտ քննարկումների ու շահարկումների առարկա է եղել։ Բայց ես մշտապես ասել եմ մի բան՝ Հայաստանում չկա ու չի եղել այնպիսի իշխանություն, որը պատրաստ է գնալ ոչ հայանպաստ լուծման։ Մնացածը խոսակցություններ ու քննարկումներ են», - հայտարարեց Մարուքյանը։

Նրա խոսքով, Արցախի հիմնահարցի՝ մեզ համար ցանկալի լուծումը դեռ շատ հեռու է։ «Վաղ, թե ուշ բանակցությունները վերականգնվելու են, որովհետև միջազգային կոչերի ներքո չեն կարող դրանք չվերականգնվել։ Եթե չի վերականգնվում, այլընտանքը պատերազմն է», - նշեց Մարուքյանը։

  • Կիսվել: