կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Մեզ վրա այս գործընթացը մի անգամ արդեն վաճառել են. քանի՞ անգամ կարելի է վաճառել Ալմա Աթայի հռչակագիրը. Մարուքյան

Մեզ վրա այս գործընթացը մի անգամ արդեն վաճառել են. քանի՞ անգամ կարելի է վաճառել Ալմա Աթայի հռչակագիրը. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է Ալմա Աթայի հռչակագրին.

«Այն, ինչ տեղի է ունենում Տավուշի մարզում, Ադրբեջանի պահանջով միակողմանի զիջում է։ Բայց հենց հարց է բարձրացվում, թե Տավուշի մարզում տարածքներ կան, որոնք Ադրբեջանն օկուպացված է պահում, ինչո՞ւ դրանք մեզ չեն վերադարձնում, հայտնվում են հանրային գործիչներ, նաև՝ իշխանությունը, և հայտնում, որ դա միակողմանի զիջում չէ, դրա դիմաց մենք ստացել ենք Ալմա Աթայի հռչակագրով սահմանազատման գործընթաց։

Մենք ամբողջ Արցախը ճանաչեցինք Ադրբեջանի մաս, սակայն մինչ այսօր Ադրբեջանը ՀՀ տարածքային ամբողջականությունը չի ճանաչել։ Մեզ վրա այս գործընթացը մի անգամ արդեն վաճառել են՝ ասելով, որ դուք ճանաչեք, որպեսզի նրանք էլ ճանաչեն։  Քանի՞ անգամ կարելի է վաճառել Ալմա Աթփայի հռչակագիրը»,-ասում է Մարուքյանը։

  • Կիսվել: