չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նոր Զելանդիայի վարչապետը չեղարկել է իր հարսանիքը՝ «Օմիկրոն»-ով պայմանավորված սահմանափակումների պատճառով

Նոր Զելանդիայի վարչապետը չեղարկել է իր հարսանիքը՝ «Օմիկրոն»-ով պայմանավորված սահմանափակումների պատճառով

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը չեղարկել է իր հարսանիքը հեռուստահաղորդավար Քլարկ Գեյֆորդի հետ՝ կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի տարածման պատճառով երկրում հայտարարված տագնապի կարմիր աստիճանի ֆոնին, գրում է reuters.com-ը:

«Իմ հարսանիքը չի կայանա, և ես պարզապես միանում եմ բազմաթիվ այլ նորզելանդացիների, որոնք համավարակի պատճառով նման բաներ են ապրել: Շատ եմ ցավում, բայց մենք հասկանում ենք, որ դա անում ենք միմյանց համար»,- ասել է կառավարության ղեկավարը:

Արդերնի և Գեյֆորդի հարսանիքը, որոնք ունեն երեք տարեկան դուստր՝ Նիվ Թե Արոհան, պետք է տեղի ունենար 2022 թվականի ամռանը (Հարավային կիսագնդում ամառը սկսվում է դեկտեմբերին և ավարտվում փետրվարին): Կորոնավիրուսի բռնկման պատճառով սահմանված սանիտարահիգիենիկ սահմանափակումների պատճառով արարողությունը ստիպված են եղել անորոշ ժամանակով հետաձգել։ Զույգը նշանվել է 2019 թվականի ապրիլին։

  • Կիսվել: