ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Օmicron-ին փոխարինում է Cerberus-ը. նոր ենթատեսակը հայտնաբերվել է արդեն ավելի քան 30 երկրներում

Օmicron-ին փոխարինում է Cerberus-ը. նոր ենթատեսակը հայտնաբերվել է արդեն ավելի քան 30 երկրներում

Կորոնավիրուսի նոր ենթատարբերակը՝ Cerberus-ը կարող է շուտով գերիշխող դառնալ շատ երկրներում: Դրա առանձնահատկությունները Lenta.ru-ին տված հարցազրույցում նկարագրել է իմունոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովը:

«BQ.1.1 տարբերակը՝  «cerberus»-ը BA.5-ի ճյուղն է՝ «omicron»-ի ենթատեսակն է, մուտացիան, սա հաջորդ սերունդն է։ Մեկ շաբաթ առաջ նման դեպքերի թիվը ընդհանուրի մոտ 17 տոկոսն է կազմել։ Եվրամիությունում՝ 0-ից 20 տոկոս՝ կախված երկրից, ինչ-որ տեղ դա ավելի վատ են հայտնաբերում, ինչ-որ տեղ՝ ավելի լավ, ինչ-որ տեղ՝ իսկապես ավելի շատ է։ Cerberus-ի տեսակարար կշիռն աճում է շատ արագ տեմպերով։ Բայց կան omicron-ի նաև ութ-ինը այլ ենթատեսակներ: Ըստ կանխատեսումների՝ մեկ ամսից Եվրոպայում, որոշ ասիական երկրներում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեպքերի ճնշող մեծամասնությունը՝ առնվազն 70 տոկոսը, բաժին կհասնի Cerberus-ին: Այն որոշ ժամանակ գերիշխող կլինի: Ինչ վերաբերում է մահացուությանը, դեռևս տեղեկություններ չկան, բայց, հավանաբար, մեծ տարբերություն չկա նախորդ ենթատեսակների հետ»,- նշել է Նիկոլայ Կրյուչկովը։

Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը Ռուսաստանում արձանագրել էր COVID-19-ի Cerberus տարբերակով վարակման դեպք։ Գերատեսչության ղեկավար Աննա Պոպովան չի բացառել դրա հետագա տարածումը։ Մինչ օրս Cerberus-ը հայտնաբերվել է ավելի քան 30 երկրներում: Այս տարբերակներն առաջին անգամ նկատվել են Նիգերիայում ամռանը, ապա տարածվել այլ երկրներում:

Սեպտեմբերին շտամը հայտնաբերվել է եվրոպական երկրներում, իսկ հոկտեմբերին՝ Ռուսաստանում։ Նոր շտամն ավելի վարակիչ է, սակայն, ըստ բժիշկների, ընթացքն ավելի մեղմ է։ Cerberus-ով վարակվելու հավանականությունը գոյություն ունի, եթե նույնիսկ հիվանդը պատվաստված է եղել և նախկինում ունեցել է ինչպես Omicron, այնպես էլ դասական COVID-19:

  • Կիսվել: