հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Որևէ նոր շտամ չկա, դրանք օմիկրոնի ենթաշտամներն են. անհանգստացնող իրավիճակ չունենք, զգուշությունը պետք է պահպանել. Նախարար

Որևէ նոր շտամ չկա, դրանք օմիկրոնի ենթաշտամներն են. անհանգստացնող իրավիճակ չունենք, զգուշությունը պետք է պահպանել. Նախարար

Որևէ նոր շտամ չկա, դրանք օմիկրոնի ենթաշտամներն են, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում նոր վիրուսի տարածմանը՝ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Նման տեղեկատվություն չունենք։ Գիտեք՝ մենք ժամանակ առ ժամանակ իրականացնում ենք դետքային հետազոտություններ, և այս պահին այդ շտամն է շրջանառվում։ Լինում է, երբ գրիպն ու քովիդը համատեղ են լինում անձի մոտ և դա, իհարկե, շատ ավելի բարդ ընթացք է ունենում։ Այս պահին անհանգստացնող իրավիճակ չունենք, զգուշությունը պետք է պահպանել, եթե ունենք նշաններ, ապա հնարավորինս  քիչ մարդու հետ պետք է շփվեք, որպեսզի վարակը չտարածվի։ Դա վերաբերում է ոչ միայն քովիդին, այլ նաև գրիպին, կարմրուկին և, իհարկե, դիմել բժշկի», - ասաց նախարարը։

  • Կիսվել: