հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՀԿ-ն այլևս որևէ սահմանափակում չի կիրառում «Սպուտնիկ V»-ի նկատմամբ

ԱՀԿ-ն այլևս որևէ սահմանափակում չի կիրառում «Սպուտնիկ V»-ի նկատմամբ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերացրել է ՛՛Սպուտնիկ V՛՛ պատվաստանյութի ճանաչման բոլոր խոչընդոտները: Այս մասին Ժնևում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ասել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

Նա նշել է, որ ռուսական ՛՛Սպուտնիկ V՛՛ պատվաստանյութի գրանցման և առաջխաղացման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը լիովին ընդունվեց։

՛՛Այսօրվա դրությամբ մենք որևէ հարց չունենք։ Հիմա ԱՀԿ-ի հարթակում պատվաստանյութի գրանցմամբ զբաղվող ընկերությունը պետք է մի շարք փաստաթղթեր ստորագրի, լրացուցիչ թղթեր տրամադրի։ Վարչական ընթացակարգ է։ Այսօրվա դրությամբ բոլոր արգելքները հանվել են։ Հետագա աշխատանքի համար ոչ մի խոչընդոտ չենք տեսնում։ Դա հաստատվել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի կողմից՛՛, - նշել է Մուրաշկոն։

  • Կիսվել: