ՀՀ ԱՆ-ն և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը ստորագրել են 2026–2030 թթ. համագործակցության հնգամյա ռազմավարությունը
ՀՀ Առողջապահության նախարարությունը և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը ստորագրել են 2026–2030 թթ. համագործակցության հնգամյա ռազմավարությունը:
Այն համահունչ է ազգային առողջապահական մեր առաջնահերթություններին`
Ամրապնդել առաջնային առողջապահությունը՝ ապահովագրական համակարգ ներդնելով
Ապահովել առողջապահական ծառայությունների հավասար հասանելիությունը բոլորի համար
Խթանել ժողովրդագրական կայունությանը
Ամրապնդել առողջապահական անվտանգությունը և արտակարգ իրավիճակների պատրաստվածությունը:
Նախարարը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ քննարկել է առողջապահական ընթացիկ ծրագրերը, մասնավորապես առողջության ապահովագրության ներդրմանն ուղղված քայլերը:
Հիշեցնենք, որ Անահիտ Ավանեսյանը երկօրյա այցով Կոպենհագենում է` մասնակցելու
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 75-րդ նստաշրջանին:


