չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Արթուր Դանիելյանն արդեն տանն է․ փաստաբան

Արթուր Դանիելյանն արդեն տանն է․ փաստաբան

Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ է արձակվել և գնացել է տուն։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա հավելել է, որ գործը դեռևս դատարանում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ՝ Արթուր Դանիելյանի որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինել է վարչական հսկողությամբ, ինչպես նաև չբացակայելու արգելքով՝ հաշվի առնելով, որ Ա. Դանիելյանն այլ երկրի քաղաքացի է։

  • Կիսվել: