չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
ԵՄ-ն ուժեղ թիմ կուղարկի ՌԴ-Ուկրաինա խաղաղության բանակցությունների նոր փուլին. Ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն ուժեղ թիմ կուղարկի ՌԴ-Ուկրաինա խաղաղության բանակցությունների նոր փուլին. Ֆոն դեր Լայեն

Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիներ փնտրելու վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի եվրոպական ուժեղ թիմի մասնակցությամբ: Այս մասին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Նա հավաստիացրել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինային և պաշտպանել եվրոպական շահերը՝ ընդգծելով, որ Եվրամիությունն առաջընթացը կգնահատի Ռուսաստանի գործողությունների, այլ ոչ թե նրա խոսքերի հիման վրա:

«Ինչպես քննարկվել է անցյալ շաբաթ «Պատրաստակամների կոալիցիայի» հանդիպման ժամանակ, Ռուսաստանը պետք է համաձայնի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ ձմեռային հրաադադարին և կրակի դադարեցմանը Սև ծովում սննդի ազատ արտահանումն ապահովելու համար»,-հայտարարել է ֆոն դեր Լյայենը:

Եվրահանձնաժողովի նախագահը նաև հիշեցրել է, որ Ուկրաինայի ժողովուրդն ամենից շատ ձգտում է խաղաղության։

 

  • Կիսվել: