Մեկնարկում է գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա արշավը
Նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային օրն է։ Այսօր մեկնարկում է նաև գենդերային բռնության դեմ պայքարի «16-օրյա ակտիվության» միջազգային արշավը, որը շարունակվում է մինչև դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օրը։
ՆԳՆ-ից հայտնում են, որ 2026 թվականի արշավի ուղերձն է՝ «Ապահովել արդարությունը, պաշտպանել բռնությունից տուժածներին, վերացնել անպատժելիությունը»։
«Բռնության կանխարգելումը, տուժածների պաշտպանությունը և մարդու իրավունքների ապահովումը պահանջում են հետևողական ու համատեղ գործողություններ։
Կոտրե՛նք լռությունը։ Կանխե՛նք բռնությունը»,- նշում են ՆԳՆ-ից։



