ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1066884.html © factor.am
ՆԳ նախարարությունում հոկեմբերի 2-ին տեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։
Նախարարությունից հայտնում են՝ քննարկմանը մասնակցում էին ՆԳ նախարարության, շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Օրակարգում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձան պաշտպանության» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին առնչվող հարցերն էին։ Անդրադարձ է կատարվել Լիազոր մարմնի միջոցով ռեաբիլիտացիոն ծրագրի իրականացման նպատակով հասարակական կազմակերպություններին նախազգուշացման որոշումները տրամադրելու գործընթացի արդյունավետությանը։
Աշխատանքային խմբի ղեկավար, ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանի խոսքով՝ ընտանեկան և կենցաղային բռնության ոլորտն ակտիվ ինստիտուցիոնալ փոփոխությունների փուլում է։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դեպքերի հաշվառման միասնական էլեկտրոնային համակարգի ֆունկցիոնալության գնահատմանը և կիրառմանը, ինչպես նաև փոխգործակցության առկա հարթակների զարգացմանը՝ ապահովելով հաղորդակցություն ամբողջ շղթայում։
Մասնակիցները ներկայացնլով իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ ընտանեկան և կենցաղային բռնությունների կանխարգելումը առավել արդյունավետ դարձնելու նպատակով կարևորել են այդ խնդիրների լուծման ընթացքում ապահովել մշտադիտարկումը, ռիսկերի ճշգրիտ գնահատումը։ Միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպումները շարունակական են:



