երկուշաբթի, նոյեմբեր 16
16 / 11 / 2026
«Վարդաշեն» ՔԿՀ-ում ապուրի միջից հայտնաբերվել է 8 բջջային հեռախոս

«Վարդաշեն» ՔԿՀ-ում ապուրի միջից հայտնաբերվել է 8 բջջային հեռախոս

«Վարդաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց մատակարարվող սննդամթերքի միջից հայտնաբերվել է 8 բջջային հեռախոս

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կողմից նախապես իրականացված հրահանգավորման արդյունքում՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում, կրկնակի զննության է ենթարկվել ազատազրկված անձանց մատակարարվող սնունդը։

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ զննությամբ ջերմամեկուսիչ տարայում լցված ապուրի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել 8 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

  • Կիսվել: