երկուշաբթի, նոյեմբեր 16
16 / 11 / 2026
Լիտվան քննարկում է Էստոնիայի օրինակով Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը

Լիտվան քննարկում է Էստոնիայի օրինակով Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը

Լիտվայի իշխանությունները քննարկում են Էստոնիայի օրինակով Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

Նրա խոսքով՝ Էստոնիայի որոշումն իրեն հասկանալի է, և Լիտվան նույնպես, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, կարող է գնալ այդ քայլին։

Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը, որն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից, բացատրել է Մոսկվայի՝ իբր ոչ բարեկամական գործողություններով։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, սակայն, եվրոպական երկրների՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած դիվերսիաների մեղադրանքներն անհիմն է որակել և հայտարարել, որ Մոսկվան դրանք լիովին մերժում է։

  • Կիսվել: