հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Առողջապահության նախարարության և «Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացի»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Առողջապահության նախարարության և «Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացի»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Կարևորելով ընտանեկան բժիշկների մասնագիտական ձայնը լսելի դարձնելու, նրանց բարձրաձայնած խնդիրները հստակ առաջարկների վերածելու և առողջապահական բարեփոխումներում մասնագիտական համայնքի ներգրավվածությունը` Առողջապահության նախարարության և «Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացի»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:
 
«Առաջիկա հինգ տարիներին ծավալուն աշխատանք է նախատեսվում ընտանեկան բժշկության զարգացման, ծառայությունների որակի բարձրացման, կրթական ծրագրերի կատարելագործման, երիտասարդ մասնագետների ներգրավման, ինչպես նաև ընտանեկան բժիշկների շարունակական մասնագիտական կրթության և գործելակարգերի պահպանման, լրամշակման ուղղությամբ»,- կարևորելով այս գործընթացում մասնագիտական ասոցիացիայի ակտիվ մասնակցությունը, նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:
 
Նախարարն ընդգծել է համագործակցության կարևությունը հատկապես ներդրված մեծ ռեֆորմի` առողջության համընդհանուր ապահովագրության համատեքստում, որտեղ մեծապես ընդգծվել է առաջնային օղակի դերը:
 
Ասոցիացիայի նախագահ Սամվել Հովհաննիսյանը կարևորել է մասնագիտական բժշկական կազմակերոպությունների համագործակցությունը, գերատեսչության պատրաստակամությունը` խնդիրները լսելու, արագ արձագանքելու, ոլորտային բարեփոխումներում ներգրավելու մասով:

  • Կիսվել: