չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Որևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում․ Հայկ Սարգսյան

Որևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում․ Հայկ Սարգսյան

Որևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում, կան մի շարք քրեական գործեր, որոնցով ես տուժող եմ, և կա քրեական գործ, որտեղ ես որպես վկայի կարգավիճակ ունեմ։ Իմ կարգավիճակը վկայից չի փոխվել մեղադրյալի, համենայն դեպս՝ ես նման տեղեկություն չունեմ: Այս մասին այսօր Մսոնթեին նվիրված ֆիլմի պրեմիերայից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սարգսյանի մասով Հակակոռուպցիոն կոմիտեն Քննչական կոմիտե նյութեր է ուղարկել, որը կապված է կոռուպցիայի հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ 

 

  • Կիսվել: