Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
Կայացել է ԿԳՄՍ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի 19-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում 2025 թվականին իրականացված հնագիտական պեղումների 14 հաշվետվություններ։
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, մասնավորապես՝ հանձնաժողովին են ներկայացվել հետևյալ հնավայրերում և հուշարձանների տարածքներում իրականացված հնագիտական պեղումների արդյունքները՝
-
ՀՀ Շիրակի մարզի Կապսի ջրամբարի ջրածածկման գոտում գտնվող Կապս-1 և Կապս-2 հնավայրերում, ինչպես նաև նորահայտ քարայրներում,
-
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում գտնվող մ.թ.ա. II հազարամյակով թվագրվող բնակատեղիում,
-
ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում գտնվող Քոբայրավանքի հյուսիսային հուշարձանախմբում,
-
ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավանում գտնվող նորահայտ միջնադարյան ժայռափոր համալիրում,
-
ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում գտնվող Նորավանք վանական համալիրում,
-
ՀՀ Արագածոտնի մարզի Աղցքի արքայական դամբարանում,
-
ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում՝ Սբ. Շողակաթ եկեղեցու հարևանությամբ գտնվող միանավ բազիլիկի (Սբ. Մարիանե) շրջակայքում,
-
ՀՀ Շիրակի մարզի Ազատանի բրոնզ-երկաթեդարյան հնավայրի ամրոցի և երրորդ դամբարանադաշտի տարածքներում,
-
ՀՀ Լոռու մարզի Հաղպատում գտնվող «Կայանբերդ» ամրոցում և այլ հնավայրերում։
Քննարկումների արդյունքում միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ներկայացված բոլոր 14 հաշվետվություններին։



