երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Շարունակվում են Լոռի բերդ քաղաքատեղիի մեծ բաղնիքի ջրամատակարարման համակարգի պեղումները. բացվել են 12-13-րդ դդ. շերտեր

Շարունակվում են Լոռի բերդ քաղաքատեղիի մեծ բաղնիքի ջրամատակարարման համակարգի պեղումները. բացվել են 12-13-րդ դդ. շերտեր

Շարունակվում են Լոռի բերդ քաղաքատեղիի մեծ բաղնիքի ջրամատակարարման համակարգի պեղումները (Հնագետ` Ա. Նալբանդյան)։ Այս մասին տեղեկանում ենք «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից:

՛՛Բացվել են 12-13-րդ դդ. շերտեր, ի հայտ են եկել հետաքրքիր գտածոներ, այդ թվում` ուլունքներ, խեցեղեն, քարե և ոսկրե առարկաներ։ Ուշագրավ է առվակոսերից մեկի մեջ հայտնաբերված ծխամորճի բեկորը՝ զարդագոտիով։

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Լոռի բերդի տարածքում իրականացված պեղումներով ի հայտ են եկել տարատեսակ ծխամորճեր, որոնց ուսումնասիրությունը շարունակվում է՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: