Երևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցել
Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանությունը՝ ի դեմս դեսպան Ն.Գ. դր. Նարիման Ալ-Մուլլայի նոյեմբերի 25-ին Երևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է կազմակերպել։
Միջոցառմանը մասնակցել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ներկա կլինեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարար համայնքի ներկայացուցիչներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ինչպես նաև մշակութային և գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ։
Հայաստանի և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998 թվականի հունիսի 25-ին։
ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունը գործում է 2000 թվականից, իսկ Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանությունը՝ 2015 թվականից։



