չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Ուկրաինան և Նորվեգիան մշակել են «Դեսնա» նոր հակաօդային պաշտպանության համակարգ

Ուկրաինան և Նորվեգիան մշակել են «Դեսնա» նոր հակաօդային պաշտպանության համակարգ

Նորվեգական Kongsberg ընկերությունն Ուկրաինայի ու Նորվեգիայի կառավարությունների աջակցությամբ մշակել է «Դեսնա» անվանմամբ նոր ՀՕՊ համակարգ, տեղեկացնում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը:

Ինչպես հաղորդվում է՝ վերջին ամիսներին Նորվեգիան գնել է մի քանի նման համակարգ և փոխանցել դրանք Ուկրաինային։

Նոր ՀՕՊ համակարգի հիմնական նպատակը ռուսական հարձակողական անօդաչու թռչող սարքերին հակազդելն է։ Փոխանցված համակարգերն արդեն օգտագործվում են Ուկրաինայում։ Մշակումը լրացնում է Kongsberg-ի մեկ այլ ՀՕՊ համակարգ՝ NASAMS-ը, որը նույնպես գտնվում է Ուկրաինայի պաշտպանական ուժերում։

Նորվեգիայի պաշտպանության նախարար Տորե Օ. Սանդվիկը նոյեմբերի 24-ին իր ուկրաինացի գործընկեր Եվգենի Խմարայի հետ բանակցությունների ժամանակ հայտնել է, որ Ուկրաինան և Նորվեգիան քննարկում են Ուկրաինայի օդային պաշտպանության գոտին ընդլայնելու իրենց համատեղ նախագծի հետագա ընդլայնման հարցը։

Իր հերթին Ուկրաինայի պաշտպանության նախարարը լրագրողների հետ զրույցում ասել է. ««Դեսնա»-ն արդեն գործում է Ուկրաինայում և ցույց է տվել իր արդյունավետությունն անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ ռեակտիվ ԱԹՍ-ների ոչնչացման գործում: Այսօր մենք Նորվեգիայի հետ քննարկեցինք այս համակարգի հետագա ընդլայնումը: Համատեղ արտադրությունն օրինակ է այն բանի, թե ինչպես են ուկրաինական մարտական ​​փորձը և գիտելիքները համակցվում գործընկերների տեխնոլոգիաների հետ և տալիս են կոնկրետ արդյունքներ»:

 

  • Կիսվել: