Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցրել Ուկրաինայի շրջաններին
Ռուսաստանն այս գիշեր դարձյալ հարվածել է Ուկրաինայի շրջաններին, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Կիևում հրետակոծության հետևանքով վնասվել է Պոդոլսկի շրջանում գտնվող մասնավոր տուն, երկու մարդ վիրավորվել է։ Խարկովի մերձակայքում հինգհարկանի շենքին հասցված հարվածից տուժել է ավելի քան 10 բնակիչ, այդ թվում՝ երկու երեխա։
Ավերածություններ և վիրավորներ կան նաև Զապորոժիեի, Ժիտոմիրի, Ռովնոյի և Չեռնիգովի շրջաններում, իսկ նախօրեին Կրիվոյ Ռոգի վրա հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 58-ի, զոհերինը՝ 2-ի։


