Հայ և իտալացի գործարարները կարող են կարևոր դեր ունենալ Եվրոպան ու Ասիան կապող առևտրային ուղիներում․ Վահան Կոստանյան
Իտալիայում կայացած «Միջերկրածովյան երկխոսություններ» (MED) համաժողովի շրջանակներում ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հարցազրույց է տվել իտալական «Agenzia Nova» լրատվական գործակալությանը:
Փոխնախարարն ընդգծել է՝ հաղորդակցային նոր ծրագրերը կարող են խթանել հայաստանյան և իտալական գործարար համայնքներին Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային ուղիների երկայնքով ունենալու նորացված և առավել նշանակալի դերակատարություն։
«Կարծում եմ՝ պատմությունը երբեմն զարգանում է շրջափուլերով։ Մենք կրկին մուտք ենք գործում մի ժամանակաշրջան, երբ հայաստանյան և իտալական գործարար համայնքները կարող են շատ կարևոր դեր ունենալ արժեշղթայի ողջ երկայնքով»,- ասել է նա։
Ամբողջական հոդվածը՝ հղումով։



