Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելու ցանկություն է հայտնել
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնի հետ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջան–ՆԱՏՕ գործընկերության ներկա վիճակի և ապագա հեռանկարների՝ ներառյալ համագործակցության նոր մոդելների մշակման անհրաժեշտության շուրջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա, մասնավորապես, նշել է. «Մենք քննարկել ենք նաև Ադրբեջանի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի ակտիվ և հուսալի գործընկեր՝ ընդգծելով նրա հզոր ռազմական ներուժն ու ռազմավարական աշխարհագրական դիրքը, ինչպես նաև նրա ներդրումը տարածաշրջանային փոխկապակցվածության և Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»:



