Առողջապահական ծառայությունների մարզային հասանելիության ապահովումը՝ ԱՆ կարևորագույն առաջնահերթություններից (տեսանյութ)
«Քիմիաթերապիան իր ամբողջ բարդություններով ավելի տանելի էր, քան այն ստանալուց հետո Երևան-Մարտունի ճանապարհը շաբաթը 2 անգամ կտրել անցնելը»,- հիշում է տիկին Էմման, ով արդեն քանի անգամ է ո՜չ քիմիաթերապիայի, ո՛չ էլ իրեն պարբերաբար անհրաժեշտ այլ բուժծառայությունների համար Երևան չի գնում։
Առողջապահության նախարարության կարևորագույն առաջնահերթություններից է առողջապահական ծառայությունների մարզային հասանելիության ապահովումը:
Մանրամասները՝ Առողջապահության նախարարության տեսանյութում՝ այս անգամ՝ Մարտունու բժշկական կենտրոնի օրինակով.



