շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժած 5 երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության. ԱՆ

Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժած 5 երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության. ԱՆ

Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
 
՛՛Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության:
 
Այս պահին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան զոհեր և տուժածներ։
 
Ավելի ուշ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները: Նրանք 7, 10 և 13 տարեկան են ու «Աշտարակ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

  • Կիսվել: