չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է պայթել

Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է պայթել

Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում այսօր ականի վրա պայթելու հետևանքով նավթատար լցանավ է բռնկվել, տեղեկացնում է իրանական ISNA գործակալությունը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Մի քանի ժամ առաջ լցանավը, որն անջատել էր նույնականացման և նավիգացիոն համակարգը, անտեսել է նախազգուշացումները և մուտք գործել արգելված գոտի, որտեղ բախվել է ականի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել»:

Նշվում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բազմիցս նախազգուշացրել է Օմանի ափերի մոտով անցնող երթուղուց օգտվելու վտանգի մասին և ընդգծել, որ Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ իր ուժերի դիտարկման և լիակատար վերահսկողության ներքո։

  • Կիսվել: