Հորմուզի նեղուցում ականի վրա նավթատար լցանավ է պայթել
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ծովային ականի վրա նավթատար լցանավ է պայթել, հայտնում է Իրանի բանակի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Կանոնները խախտած նավթատար լցանավը, չնայած հնչեցված նախազգուշացումներին և նավարկության կանոններին, անջատելով իր նույնականացման և նավիգացիոն համակարգերը և մտնելով Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում գտնվող արգելված գոտի, այսօր կեսօրից հետո բախվել է ծովային ականի և բռնկվել»:
Ինչպես հայտնի է՝ Հորմուզի նեղուցով նավագնացությունը սահմանափակվել է փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո։ Թեհրանը հայտարարել է, որ մտադիր է պահպանել այդ սահմանափակումները, քանի դեռ չեն կատարվել իր պահանջները, մասնավորապես՝ ամերիկյան շրջափակման և պատժամիջոցների չեղարկումը։



