երկուշաբթի, հոկտեմբեր 12
12 / 10 / 2026
Սլովենիայի առողջապահության նախկին նախարարը կհամանախագահի ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհուրդը

Սլովենիայի առողջապահության նախկին նախարարը կհամանախագահի ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհուրդը

Սլովենիայի առողջապահության նախկին նախարար, պրոֆեսոր Վալենտինա Պրևոլնիկ Ռուպելը (Valentina Prevolnik Rupel) կհամանախագահի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհուրդը (International Advisory Board)։

Վալենտինա Պրևոլնիկ Ռուպելը 2023–2026 թվականներին զբաղեցրել է Սլովենիայի առողջապահության նախարարի պաշտոնը։ Նա առողջապահության տնտեսագիտության մասնագետ է՝ տասնամյակների փորձով առողջապահական արդյունքների գնահատման, բուժօգնության որակի բարելավման և արժեքահեն առողջապահության ոլորտներում։

Նրա մասնագիտական գործունեության առանցքում պացիենտների համար բուժօգնության իրական արդյունքների գնահատումն է, առողջապահական համակարգերի արդյունավետության բարձրացումը և տրամադրվող ծառայությունների արժեքի ու որակի բարելավումը։

Հիշեցնենք՝ մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնում՝ Բոտսվանայի Հանրապետության կողմից։ Այս ընթացքում բազմաթիվ  հեղինակավոր ուռուցքաբաններ և բժշկական միջազգային միություններ աջակցություն են հայտնել Թամամյանի թեկնածությանը։   

  • Կիսվել: