շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վթարի վերացումը խիստ բարդ է. «Վեոլիա ջուրը»՝ Արաբկիրն ու Կենտրոնը սնուցող ջրատարի վթարի մասին

Վթարի վերացումը խիստ բարդ է. «Վեոլիա ջուրը»՝ Արաբկիրն ու Կենտրոնը սնուցող ջրատարի վթարի մասին

Կորեայի ձորով անցնող «Արզնի 2-Երևան» 900-1000 մմ-ոց մայրուղային ջրատարից են ջուր ստանում Երևանի Արաբկիր վարչական շրջանն ու Կենտրոնի 25%-ը:

Վթարի վերացումը խիստ բարդ է, քանի որ հողի շերտի փլուզման հետևանքով փոխվել է Հրազդան գետի հունը, ինչի հետևանքով անանցանելի է ջրատարին մոտեցող ճանապարհը: Այս մասին  տեղեկանում ենք «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից:

«Այսինքն՝ նախ պետք է իրականացնել մեծ ծավալի գրունտային աշխատանք և տեղափոխել գետի հունը, ապա նոր անցնել բուն վթարի վերացմանը:

«Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտե՝ տեխնիկա և անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելու հարցով և արդեն իսկ ստացել է անհրաժեշտ աջակցությունը՝ համընդհանուր շահերից բխող այս խնդիրը հնարավորինս շուտ լուծելու համար:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ տեղեկացնում ենք, որ մինչև խնդրի վերջնական կարգավորումը, այս օրերին վարչական շրջանների ջրամատակարարումը կիրականացվի փոքր-ինչ այլ գրաֆիկով»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: