շաբաթ, հոկտեմբեր 31
31 / 10 / 2026
Արտակարգ իրավիճակ Երևանում․ Բարձրաբերդի փողոցի 13/2 հասցեի բակային հատվածում ավելի քան 3 ամիս է՝ խմելու ջուրն անընդհատ հոսում է, ջուրը լցվում է նկուղներ

Արտակարգ իրավիճակ Երևանում․ Բարձրաբերդի փողոցի 13/2 հասցեի բակային հատվածում ավելի քան 3 ամիս է՝ խմելու ջուրն անընդհատ հոսում է, ջուրը լցվում է նկուղներ

Երևանում՝ Բարձրաբերդի փողոցի 13/2 հասցեի բակային հատվածում, արդեն ավելի քան 3 ամիս է՝ խմելու ջուրն անընդհատ հոսում է, սակայն խնդիրը մինչ օրս չի լուծվել։ Բնակիչների խոսքով՝ ջուրը հոսում է մեծ քանակությամբ, ինչի հետևանքով ջրով են լցվում նաև նկուղները։ Բացի այդ, առաջացել է տհաճ հոտ, իսկ հարևանների միջև տարաձայնություններ են առաջանում, քանի որ ջուրը բակային հատվածից հոսում է դեպի հարակից տարածքներ։

SHAMSHYAN.com-ի թղթակից հետ զրույցում բնակիչները նշում են, որ խնդրի մասին բազմիցս ահազանգել են, սակայն համապատասխան արձագանք չեն ստացել։ Նրանց խոսքով՝ դեպքի վայր ժամանած «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները որոշակի հատված քանդելուց հետո հայտնել են, որ խնդիրը իրենց պատասխանատվության շրջանակում չէ, և հեռացել են։

Բնակիչները պարզաբանում են, որ խնդիրը կապված չէ ջրաչափերի հետ։ Նրանց պնդմամբ՝ ջուրը հոսում է ջրաչափերից առաջ գտնվող հատվածից՝ վերևից եկող ջրային հոսքի հետևանքով։ Նրանք նաև նշում են, որ խնդիրը ոչ միայն ջրի կորուստ է առաջացնում, այլև անհանգստություն ու անհարմարություններ պատճառում հարևաններին, քանի որ ջուրը ներթափանցում է նկուղներ։

Նրանք համապատասխան կառույցներից պահանջում են անհապաղ միջամտել, պարզել ջրի անընդհատ հոսքի պատճառը և վերացնել այն՝ կանխելով հետագա վնասներն ու ջրի անտեղի կորուստը։

  • Կիսվել: