կիրակի, նոյեմբեր 1
1 / 11 / 2026
Շղթայական ավտովթար Երևանում․ Իսակովի պողոտայում բախվել են 6 մեքենաներ

Շղթայական ավտովթար Երևանում․ Իսակովի պողոտայում բախվել են 6 մեքենաներ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են «Lexus» մակնիշի, «Toyota Camry» մակնիշի, «Kia Optima» մակնիշի, «Nissan X-Trail» մակնիշի, «Ford» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Կարապետյանը և Ժորա Հովհաննիսյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

  • Կիսվել: