կիրակի, նոյեմբեր 1
1 / 11 / 2026
Հայտնի են դարձել Կալինինգրադի մարզում ռուսական Су-30 կործանիչի կործանման մանրամասները

Հայտնի են դարձել Կալինինգրադի մարզում ռուսական Су-30 կործանիչի կործանման մանրամասները

Հայտնի են դարձել Կալինինգրադի մարզում ռուսական Су-30 կործանիչի կործանման մանրամասները, տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ տեղեկություններ են տարածվել, որ ինքնաթիռը բախվել է մեկ այլ Су-30 կործանիչի։ Երկրորդ կործանիչի թևը լրջորեն վնասվել է, սակայն այն կարողացել է վերադառնալ օդանավակայան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ հոկտեմբերի 21-ին ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Су-30 կործանիչը։ Երկու օդաչուներին էլ հաջողվել է կատապուլտացվել, նրանք ողջ են մնացել։

  • Կիսվել: