Թուրքիայում ուսումնական թռիչքի ժամանակ F-16 օդանավ է կործանվել
Թուրքիայի Յալովա նահանգում ուսումնական թռիչքի ժամանակ ռազմաօդային ուժերի F-16 օդանավ է կործանվել, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ օդաչուն անվտանգ կերպով կատապուլտացվել է։ Գերատեսչությունը նշել է, որ «միջադեպի պատճառը կպարզվի մանրակրկիտ հետաքննությունից հետո»։
Տեսանյութը՝ այստեղ:



