շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Մեկ օրում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու կործանիչ է կործանվել

Մեկ օրում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու կործանիչ է կործանվել

​Հարավային Կորեայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչ է կործանվել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ օդաչուն հասցրել է կատապուլտով դուրս թռչել։

F-16-ը վթարի է ենթարկվել Յոնջու քաղաքի մոտակայքում գտնվող լեռներում՝ գիշերային ուսումնական թռիչքի ժամանակ: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան: Հետաքննվում են վթարի բոլոր հանգամանքները:

Նշենք, որ ավելի վաղ ևս մեկ F-16 ինքնաթիռ կործանվել էր թուրքական Բալըքեսիր քաղաքում:

  • Կիսվել: