կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Կանադայի ավելի քան 285 հազար քաղաքացի պահանջում է արտաքսել ԱՄՆ դեսպանին

Կանադայի ավելի քան 285 հազար քաղաքացի պահանջում է արտաքսել ԱՄՆ դեսպանին

Կանադայի ավելի քան 285 000 քաղաքացի դաշնային խորհրդարանի Համայնքների պալատին ուղղված էլեկտրոնային խնդրագիր է ստորագրել՝ կոչ անելով Օտտավայում ԱՄՆ դեսպան Փիթ Հուկստրային «անցանկալի անձ» հայտարարել և հասնել նրան, որ Վաշինգտոնը հետ կանչի դիվանագետին: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները: 

Նշվում է, որ փաստաթղթի հեղինակները կոչ են անում ԱՄՆ-ի ուշադրությունը հրավիրել Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի պարբերական խախտումների վրա և ստուգում անցկացնել Կանադայի ներքին գործերին ամերիկյան միջամտության վերաբերյալ:

Բացի դրանից՝ փաստաթղթում նաև ասված է, որ, որ Հուկստրան Կանադայում 2025 թվականի ընտրարշավն անվանել է «հակաամերիկյան», նսեմացրել է Կանադան որպես «51-րդ նահանգ» ԱՄՆ-ին միացնելու՝ նախագահ Թրամփի վարչակազմի սպառնալիքների նշանակությունը, ինչպես նաև Օտտավային մեղադրել է ԱՄՆ ներքին քաղաքականությանը միջամտելու համար:

 

  • Կիսվել: