կիրակի, նոյեմբեր 1
1 / 11 / 2026
Նոյեմբերի 3-ի ջրանջատումների մասին

Նոյեմբերի 3-ի ջրանջատումների մասին

Նոյեմբերի 3-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 4-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝

- Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների՝ ամբողջությամբ, Գր.Լուսավորիչ Բ/Կ, Պաշտպանության նախարարության շենքի,

- Կոտայքի մարզի Մայակովսկի, Արամուս, Կաթնաղբյուր գյուղերի,

- Ջրվեժ գյուղի՝ գ.Ջրվեժ, գ.Ջրվեժ Ա, Բ և Բագրևանդի թաղամասերի, Ջրվեժ Մայակ և Բանավան թաղամասերի։

  • Կիսվել: