կիրակի, նոյեմբեր 1
1 / 11 / 2026
Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալ

Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալ

Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալ: Այս մասին այսօր Սիղնաղիում լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ալի Ասադովի հետ հանդիպումներից հետո, գրում է aliq.ge-ն:

Կոբախիձեի խոսքով՝ քննարկվել են բոլոր խնդրահարույց տարածքների, այդ թվում՝ Դավիթ Գարեջիի միջնադարյան քարանձավային վանական համալիրի վերաբերյալ հարցը:

«Մենք համաձայնել ենք արագացնել սահմանների սահմանազատման հետ կապված գործընթացները: Տարիներ շարունակ այս ոլորտում մենք որևէ առաջընթաց կամ փոփոխություն չենք տեսել: Այնտեղ, որտեղ որևէ շարժ չի եղել, մենք ցանկանում ենք արագ արդյունքների հասնել մեր ադրբեջանցի ընկերների հետ բարեկամական ձևով և վերանայել յուրաքանչյուր հատված, որի վերաբերյալ դեռևս համաձայնություն չի ձեռք բերվել», — ասել է Կոբախիձեն։

  • Կիսվել: