կիրակի, նոյեմբեր 1
1 / 11 / 2026
Նոր պատերազմի դեպքում թշնամուն պատասխանելու աշխարհագրական սահմանափակումներ չենք ունենա. ԻՀՊԿ-ի խոսնակ

Նոր պատերազմի դեպքում թշնամուն պատասխանելու աշխարհագրական սահմանափակումներ չենք ունենա. ԻՀՊԿ-ի խոսնակ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, բրիգադի գեներալ Հոսեյն Մոհեբին, ընդգծելով Իրանի պաշտպանական ռազմավարության փոփոխությունը, հայտարարել է, որ հնարավոր նոր պատերազմի դեպքում զինված ուժերը ԱՄՆ-ի դեմ գործելու են առանց աշխարհագրական սահմանափակումների։ Նա նշել է, որ օրակարգում են նոր թիրախների հայտնաբերումն ու ավելի ընդարձակ աշխարհագրական տարածքում ռազմական գործողությունների պլանավորումը։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Tasnim լրատվական գործակալությանը հղում անելով, գեներալ Մոհեբին, անդրադառնալով զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարների հետ վերջին հանդիպման ընթացքում երկրի գերագույն առաջնորդի տված ցուցումներին, ասել է, որ Իրանի զինված ուժերն ավելի պատրաստ են, քան նախկինում, թշնամուն վճռական պատասխան տալու համար։ Նրա խոսքով՝ նպատակը առավելագույն զսպման ապահովումն է։
Անդրադառնալով Հորմուզի նեղուցում եւ Պարսից ծոցում անվտանգությունն ապահովելու ԱՄՆ-ի անկարողությանը՝ նա նշել է, որ չնայած Վաշինգտոնն ունի աշխարհի ամենամեծ ռազմածովային ուժերը, սակայն չի կարողացել երաշխավորել այս ռազմավարական նշանակության ջրային ուղու անվտանգությունը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը, անդրադառնալով Իրանի դեմ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ին հասցված վնասներին, ընդգծել է, որ այն երկիրը, որն ի վիճակի չէ պաշտպանել ինքն իրեն, չի կարող ապահովել այլ երկրների անվտանգությունը։

  • Կիսվել: